Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Խոտ գյուղում

13 Օգոստոս, 2022 23:03
Հրդեհ՝ Խոտ գյուղում

Օգոստոսի 13-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում այրվում է ցորենի արտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին