Կարևոր իրադարձություններ

Տիգրան Հովսեփյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց ռումինացի մրցակցին

13 Օգոստոս, 2022 20:02
Տիգրան Հովսեփյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց ռումինացի մրցակցին

Տպավորիչ հաղթանակ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանի կատարմամբ։  Այս մասին հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան։

Հանձինս ռումինացի Անդրեյ Ջեհբանի մեր մարզիկին բավականին բարդ մրցակից էր բաժին հասել, բայց նա կարողացավ պոկել հաղթանակը։ Առաջին ռաունդում 5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում ռումինացին ակտիվացավ ու 4։1 հաշվով շահեց ռաունդը։ 3-րդ վճռորոշ ռաունդում Տիգրանը հավաքվեց և դրսևորելով կամային բարձր որակներ հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։
 
Այսօր երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի ևս երկու ներկայացուցիչ։
Ռինգ դուրս կգան 42 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, որը կանցկացնի իր երկրորդ մենամարտը
 

Լրահոս

Դիտել ավելին