Կարևոր իրադարձություններ

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել այգում

13 Օգոստոս, 2022 15:48
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել այգում

Օգոստոսի 12-ին, ժամը 21։17-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաբույնք-Եղեգիս գյուղերի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Եղեգիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվելով հայտնվել այգում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, կարապիկի օգնությամբ մոտեցրել  (մոտ 3 մ) ավտոկռունկին և տեղադրել վերջինիս վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին