Կարևոր իրադարձություններ

Պյանիչին հետևում է նաև «Բարսելոնա»-ն

19 Հոկտեմբեր, 2015 22:33
Պյանիչին հետևում է նաև «Բարսելոնա»-ն

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հետաքրքրել է կատալոնական «Բարսելոնա»-ին, տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere della Sera-ին:

Կատալոնական ակումբը պատրաստ է Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «գայլեր»-ին վճարել 40 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ամռանը հռոմեացիներն «Ատլետիկո»-ից պահանջում էին 45 մլն եվրո: Հոկտեմբերի սկզբին հայտարարվեց, որ «Ռեալ»-ի սկաուտները հետևել են Պյանիչի գործողություններին:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում բոսնիացին դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին