Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

Մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին (տեսանյութ)

13 Օգոստոս, 2022 11:58
Մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին (տեսանյութ)

Օգոստոսի 12-ին՝ ժամը 21-ի սահմաններում, 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրը Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում ինքնասպան է եղել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով ապրող 55-ամյա Ռուզաննա Վարդանյանի դին։ Խոհանոցում հայտնաբերված կնոջ դիակի վրա քերծվածքներ կային, իսկ պարանոցին՝ պարան։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ կնոջը սպանել էր 17-ամյա որդին։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական ստորաբաժանում։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին