Կարևոր իրադարձություններ

Սերբիան կպահպանի ռազմական չեզոքություն. Սերբիայի նախագահ

13 Օգոստոս, 2022 08:37
Սերբիան կպահպանի ռազմական չեզոքություն. Սերբիայի նախագահ

Սերբիան օտարերկրյա ռազմակայանների կարիք չունի և ցանկանում է պահպանել ռազմական չեզոքություն, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Նրա խոսքով՝ Բելգրադը մտադիր է շարունակել քաղաքական դաշինքներ կառուցել և լավ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ, ինչպես նաև հավատարիմ մնալ եվրոպական ուղուն։

Սերբիայում ակտիվացել են ազգային անվտանգության վերաբերյալ քննարկումները՝ կապված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Պրիշտինան պլանավորում էր օգոստոսի 1-ից արգելել սերբական համարներով և փաստաթղթերով մեքենաների մուտքը տարածաշրջան։ Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրում են բազմաթիվ սերբեր, անկարգություններ են սկսվել, ինչին ի պատասխան՝ ինքնահռչակ հանրապետության իշխանությունները այնտեղ են տարել ոստիկաններին։

ԱՄՆ-ի դիմումից հետո Կոսովոն մեկ ամսով հետաձգեց արգելքի ուժի մեջ մտնելը։ Բելգրադում այս քայլը ողջունել են՝ ասելով, որ Սերբիայի ղեկավարությունը և Պրիշտինայի իշխանությունները մեկ քայլ են հեռու լուրջ հակամարտությունից, սակայն կողմերին հաջողվել է պահպանել խաղաղությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին