Կարևոր իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանն այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն

12 Օգոստոս, 2022 19:04
Արմեն Փամբուխչյանն այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն և հրշեջ-փրկարարական ջոկատներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Աբովյանի ՀՓՋ-ի շենքը վերանորոգման փուլում է. նախարարը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, մանրամասները ներկայացրել է Կոտայքի ՄՓՎ պետ Գևորգ Սեդրակյանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։

Գերատեսչության ղեկավարը շրջել է նաև Եղվարդի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներով, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, զրուցել անձնակազմերի հետ, լսել նրանց առաջարկներն ու առկա հնարավոր խնդիրները:

Մարզային այցի ընթացքում Ա. Փամբուխչյանն այցելել է Հրազդան քաղաքում տեղակայված ՋԷԿ-ի հրշեջ փրկարարական ջոկատ, իսկ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ նաև Հրազդանի ՀՓՋ։

Վերջին կանգառը Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետն էր: Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է խմբի անդամների հետ և վստահեցրել, որ նախարարությունը կարևորում է նրանց գործունեությունը և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում:

Գերատեսչության ղեկավարի մարզային այցելությունները կրում են շարունակական բնույթ

 

Լրահոս

Դիտել ավելին