Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք

12 Օգոստոս, 2022 18:12
Անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք

Տեղեկատվական անվտանգության ապահովման և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման նպատակով օգոստոսի 11-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները և ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության արտահոսքի վտանգները, տեղեկատվության փոխանակման, արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունները։

Քննարկվել են ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկներ, պարապմունքի մասնակիցների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին