Կարևոր իրադարձություններ

Երիտասարդական նախաձեռնություններում Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել. Ն. Բաղդասարյան (լուսանկարներ)

12 Օգոստոս, 2022 17:50
Երիտասարդական նախաձեռնություններում Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել. Ն. Բաղդասարյան (լուսանկարներ)

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով միջոցառմանը և «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանսին» հանդես եկել որպես հիմնական ելույթ ունեցող՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը» թեմայով։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

«Երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես է։ Այս հարցում շատ կարևոր է պետական ու ոչ պետական հատվածների համագործակցությունը, քանի որ համագործակցության արդյունքում են ծնվում և կյանքի կոչվում լավ գաղափարներ։

Ինձ համար կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն արժեքահենք, մեր հասարակության, մեր երկրի համար պիտանի ձեռնարկներով հանդես գան, իսկ մենք պատրաստ ենք միշտ համագործակցության, և ինքս էլ, որպես մարզպետ, բաց եմ քննարկման ու աշխատանքի։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին» մաղթում եմ հաջողություններ, քանի որ կենտրոնը միշտ միջավայր և մտածողություն է փոխել»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը։

Անդրադառնալով քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությանը՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ երիտասարդությունն ու քաղաքականությունը չպետք է իրարից առանձնացնել, այլ հակառակը՝ ընդունել, որ երիտասարդները պետք է առավել ակտիվություն ցուցաբերեն, քանի որ քաղաքականության մեջ երիտասարդացումն անխուսափելի է, այս ճանապարհով գնացել են աշխարհի շատ երկրներ, նաև՝ Հայաստանը։

 

Լրահոս

Դիտել ավելին