Կարևոր իրադարձություններ

Փոխհրաձգություն՝ Ադրբեջան-Իրան սահմանին

12 Օգոստոս, 2022 17:12
Փոխհրաձգություն՝ Ադրբեջան-Իրան սահմանին

Ադրբեջանի և Իրանի սահմանին մաքսանենգների և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մաքսանենգները, որոնք փորձել են Իրանից թմրանյութեր ներմուծել Ադրբեջան, կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։

Միջադեպը տեղի է ունեցել Յարդիմլի շրջանի Դիման գյուղի մոտ:

Սահմանապահների պատասխան կրակի հետևանքով մաքսանենգներից մեկը ՝ Իրանի քաղաքացի Աղաջան Նադիրզադեն, վիրավորվել է, երկրորդին հաջողվել է փախչել:

Ձերբակալվածի մոտից առգրավվել է մոտ 8 կգ մարիխուանա, ատրճանակ և փամփուշտներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին