Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի, եթե Թեհրանը ԱԹՍ-ներ փոխանցի ՌԴ-ին. պետքարտուղարություն

12 Օգոստոս, 2022 14:56
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի, եթե Թեհրանը ԱԹՍ-ներ փոխանցի ՌԴ-ին. պետքարտուղարություն

ԱՄՆ-ն ակտիվորեն գործի կդնի Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մեխանիզմները, եթե Թեհրանը Մոսկվային անօդաչու թռչող սարքեր մատակարարի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարություններն այն մասին, որ Իրանը, Վաշինգտոնի տվյալներով, նախատեսում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ զենք կրելու ունակ:

Այս հայտարարությունը Մոսկվան ու Թեհրանը հերքել էին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին