Կարևոր իրադարձություններ

Կիևի դպրոցներում այլևս ռուսաց լեզու չի դասավանդվի

12 Օգոստոս, 2022 14:26
Կիևի դպրոցներում այլևս ռուսաց լեզու չի դասավանդվի

Կիևում հրաժարվել են ռուսաց լեզվով առարկաների ուսուցումից։

Ինչպես տեղեկանում ենք Կիևի քաղաքային պետական կառավարման կրթության և գիտության վարչության փաստաթղթից, չեն դասավանդվի նաև ռուսաց լեզու և ռուս գրականություն առարկաները:

Ռուսաց լեզվով ուսուցումը կազմակերպելու խնդրանքով վարչությանն է դիմել մայրաքաղաքի «Ջուրա» երիտասարդական ակումբը:

Դիմումին ի պատասխան՝ վարչությունից հայտնել են, որ Ուկրաինայի մայրաքաղաքում նոր ուսումնական տարում ուսումնական ծրագրերը չեն նախատեսում առարկաների դասավանդում ռուսերենով և ռուսաց լեզվի ուսուցումը ո՛չ որպես պարտադիր առարկա, ո՛չ էլ ընտրովի:

 

Լրահոս

Դիտել ավելին