Կարևոր իրադարձություններ

Մրգանուշ գյուղի բնակչի բակում հայտնաբերվել է 80 թուփ կանեփ (տեսանյութ)

12 Օգոստոս, 2022 13:00
Մրգանուշ գյուղի բնակչի բակում հայտնաբերվել է 80 թուփ կանեփ (տեսանյութ)

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր տան բակում աճեցնում է կանեփ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Արարատի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ օգոստոսի 10-ի առավոտյան զննություն կատարվեց հիշյալ տան բակում: Հայտնաբերվեց կանեփի 80 թուփ: Ըստ տանտիրոջ` բույսն աճեցրել է ինքը՝ հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության հակաթմրանյութային միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին