Կարևոր իրադարձություններ

Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

12 Օգոստոս, 2022 12:18
Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով՝ հաղորդում է ISNA-ն գործակալությունը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ, մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին