Կարևոր իրադարձություններ

Ինչ աշխատանքներ են արվել ու արվում Էրեբունի համայնքում

11 Օգոստոս, 2022 21:13
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Ինչ աշխատանքներ են արվել ու արվում Էրեբունի համայնքում

Ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Էրեբունի վարչական շրջանում մասնակցեցի քաղաքացիների ընդունելությանը: Բազմաթիվ խնդիրներ արագ լուծում կստանան: Վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հետ քննարկեցինք կատարվող աշխատանքների որակը և ծավալը: Այս պահին հիմնանորոգվում է երկու մանկապարտեզ, թիվ 63 և 73, շուտով կսկսվեն Մուշականի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:

Արդեն փոխարինվել է և փոխարինվում է 54 վերելակ:

Հիմնանորոգվում է թիվ 6 դպրոցը, շուտով կսկսեն 68 և 45 դպրոցների հիմնանորոգման աշխատանքները:

Ընթացիք տարում կառուցվել է 4 խաղահրապարակ, որից 3-ը կունենան ֆուտբոլի դաշտ:

Հիմնանորոգվել է 9600 քառակուսի մետր հարթ տանիք և 3 բազմաբնակարան շենքի տանիք: Թվով 28 վթարային պատշգամբ է վերանորոգվել և թվով 60 շենքերի մուտք է վերանորոգվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին