Կարևոր իրադարձություններ

Ինչ են գտել ոստիկանները Դվինի տներից մեկում (տեսանյութ)

11 Օգոստոս, 2022 20:31
Ինչ են գտել ոստիկանները Դվինի տներից մեկում (տեսանյութ)

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Դվին գյուղի բնակիչներից մեկն իր տանը և բակում պահում է ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննեցին Դվին գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող մոտ 11 գրամ զանգված, ինքնաձիգի փամփուշտներ, առանց համապատասխան թույլտվության հրացան և այլն։


Հայտնաբերվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին