Կարևոր իրադարձություններ

Սանոսյանը Տավուշում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

11 Օգոստոս, 2022 17:06
Սանոսյանը Տավուշում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։

Նախարարը մարզպետի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետերի հետ նախ ծանոթացել է Իջևան-Գանձաքար՝ Հ-36, /Մ-4/ (Իջևան) – Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Պետական բյուջեի միջոցներով՝ 3,5 մլդ դրամով, նախատեսվում է իրականացնել 28 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Այս պահի դրությամբ կատարված է աշխատանքների 30 տոկոս։

Նախարարը հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին