Կարևոր իրադարձություններ

Դիմակավորված տղամարդը հարձակվել է բանկ գումար տեղափոխողի վրա

11 Օգոստոս, 2022 16:56
Դիմակավորված տղամարդը հարձակվել է բանկ գումար տեղափոխողի վրա

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղի դիմաց, գլխարկով ու բժշկական դիմակով դեմքը փակած տղամարդը ավազակային հարձակում է կատարել։

Կայքը հայտնում է, որ ժամը 11։30-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղ է բերել 7 մլն 800 հազար դրամ և իջնելով ավտոմեքենայից՝ փորձել է մոտենալ բանկի մասնաճյուղ։

Այդ պահին գլխարկով ու դեմքը բժշկական դիմակով փակած տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել հափշտակել գումարը։ Այդ պահին տոպրակը պատռվել է, և ողջ գումարը թափվել է, իսկ այդ երիտասարդը դիմել է փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին