Կարևոր իրադարձություններ

Գյուղացին, սերտիֆիկացված սերմացու ցանելով, ավելի շատ եկամուտ կստանա. ՀՀ վարաչպետ

11 Օգոստոս, 2022 16:07
Գյուղացին, սերտիֆիկացված սերմացու ցանելով, ավելի շատ եկամուտ կստանա. ՀՀ վարաչպետ

Էկոնոմիկայի նախարարը կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել աշնանացանի պետական սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ:

Նշվել է, որ հաշվի առնելով մի շարք սահմանամերձ համայնքների, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հաջող փորձը՝ աջակցության տրամաբանությունը փոխվել է. եթե նախկինում սուբսիդավորվել է սերմերի արժեքի մի մասը, այժմ սուբսիդավորվելու է ցանքատարածությունը:

Նախատեսվում է սուբսիդավորել մշակված հեկտարները, որպեսզի հնարավորինս շատ աշնանացան լինի՝ հաշվի առնելով պարենային անվտանգության և գլոբալ պարենային իրավիճակը և համայնքների օգնությամբ հնարավորինս ավելացնել մշակվող հողատարածքների չափը:

Ընտրվել է հետևյալ մեխանիզմը՝ ամեն հեկտարի համար սուբսիդավորել 120000 ՀՀ դրամ, եթե օգտագործվում է հավաստագրված սերմացու, և 70000 ՀՀ դրամ, եթե հավաստագրված սերմացու չի օգտագործվում: Գործընթացի կառավարումը նախատեսվում է իրականացնել համայնքների տեղական ներուժով:

Կառավարության ղեկավարը կարևորել է այս մոտեցումը և նկատել, որ նշված տրամաբանությունը քննարկվել է դեռևս 2020թ. կորոնավիրուսի պայմաններում աջակցության միջոցառումների շրջանակում:

«Մեր նպատակն է ցույց տալ գյուղացուն, որ երբ ինքը մի քիչ ավելի գումար ծախսի և սերտիֆիկացված սերմացու ցանի, այդ պարագայում իր եկամուտն էականորեն ավելի շատ կլինի:

Հիմա մենք Գեղարքունիքի մարզում արձանագրված գործնական լավ փորձը դարձնում ենք ծրագրի բովանդակային առանցք: Պետք է խթանենք այն ուղղությունները, որոնք երաշխավորում են աճն ու զարգացումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին