Կարևոր իրադարձություններ

Զելենսկու օրինակով՝ տրանսվեստիտ կատակերգուն ցանկանում է քաղաքական կարիերա սկսել (լուսանկարներ)

11 Օգոստոս, 2022 14:40
Զելենսկու օրինակով՝ տրանսվեստիտ կատակերգուն ցանկանում է քաղաքական կարիերա սկսել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի կատակերգուներից մեկը՝ դերասան Էդդի Իզարդը խոսել է քաղաքական կարիերա սկսելու մտադրության մասին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հատկանշական է, որ Իզզարդը, ով տրանսվեստիտ է և սիրում է բեմում, ինչպես նաև առօրյայում հանդես գալ մասամբ կամ ամբողջությամբ կանացի հագուստով, իր քաղաքական մղումներում ներշնչանք է գտել ի դեմս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, որը նախքան քաղաքականություն մտնելը եղել է հաջողակ կատակերգու:

Իզզարդը հայտարարել է, որ իր նպատակն է առաջադրվել որպես Լեյբորիստական կուսակցության պատգամավորության թեկնածու, հենց հարմար տեղ լինի:

Զելենսկին Ուկրաինայում մեծ համբավ է ձեռք բերել՝ նկարահանելով «Ժողովրդի ծառան» հումորային սերիալում, որտեղ մարմնավորել է ավագ դպրոցի պատմության երեսուն տարեկան ուսուցչի, ով անսպասելիորեն ընտրվել է երկրի նախագահ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին