Կարևոր իրադարձություններ

Սինանյանը բարձր է գնահատել Յակոբ Այնթապլեանի` ՀՀ կրթական համակարգում ներդրումներ անելու ցանկությունը

10 Օգոստոս, 2022 23:54
Սինանյանը բարձր է գնահատել Յակոբ Այնթապլեանի` ՀՀ կրթական համակարգում ներդրումներ անելու ցանկությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն հանդիպեց սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ:

«Անգնահատելի է ձեր դերը ինչպես 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ օգնություն տրամադրելու, այնպես էլ հետագայում Հայաստանում բժշկության ոլորտում կատարած զգալի ներդրումների և թողած ավանդի հարցում», - ընդգծեց Գլխավոր հանձնակատարը:

Այնուհետև Զարեհ Սինանյանը նշեց, որ բարձր է գնահատում հայ բժիշկ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յակոբ Այնթապլեանի կողմից Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելու ցանկությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին