Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing, ONEX և Ber-Ber ընկերությունների նկատմամբ

10 Օգոստոս, 2022 20:49
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing, ONEX և Ber-Ber ընկերությունների նկատմամբ

ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ: Այս մասին հայտնում են ՄՊՀ-ի լրատվական ծառայությունից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

«Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները»,- ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին