Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ

10 Օգոստոս, 2022 20:42
Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ

«Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ, որի կառավարության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 655 մլն դրամ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ, գյուղատնտեսության վարչության պատասխանատուները այցելում են մարզի համայնքներ, տարբեր բնակավայրեր կատարած այցերի ընթացքում իրականացվում է պարարտանյութերի բաշխման գործընթացի արդյունքների ուսումնասիրություն: Ընտրանքային մոնիթորինգի միջոցով դիտարկվում են շահառուների ցանքատարածքները՝ բաշխման գործընթացում թերացումներն ու դժգոհությունները բացառելու նպատակով։

Նշենք, որ պարարտանյութերի ձեռքբերման ծրագիրն իրականացվել է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով՝ 9000 դրամը։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ տրամադրվել է առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին