Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

10 Օգոստոս, 2022 19:04
Պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ներկա են եղել ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, կրթական ծրագրերի ուսումնառուները, բարձրաստիճան հյուրեր, հրավիրյալ փորձագետներ:

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին, հանձնել ավարտական դիպլոմները և համոզմունք հայտնել, որ ստացած գիտելիքները կկիրառվեն ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման:

Հանդիսավոր արարողությանը հաջորդել է «Ժամանակակից պատերազմների բնույթի ազդեցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումների և զարգացման վրա» գիտաժողովը: Պաշտպանության նախարարը կարևորել է  թեման և առաջարկել, որպեսզի մասնագիտական նման քննարկումները պարբերական դառնան:      

 

Լրահոս

Դիտել ավելին