Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում ևս դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ. մարզպետ

10 Օգոստոս, 2022 18:50
Հեղինակ՝ Կարեն Սարգսյան
Գեղարքունիքում ևս դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ:

09.08.2022թ.-ի դրությամբ մեր մարզում գրանցված հիվանդների թիվը` 19 է, տան պայմաններում բուժում ստացողներինը` 28: Այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժվում են 2 քաղաքացի:

Հորդորում եմ հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար ստանալ Covid 19-ի դեմ պատվաստումները»:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին