Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Երիտասարդության օրը կնշվի Հրազդանում

10 Օգոստոս, 2022 17:16
Երիտասարդության օրը կնշվի Հրազդանում

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր:

Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: 

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման ու առաջընթացի գործում:

Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հրազդանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «The Body Shop»-ի, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով Երիտասարդության միջազգային օրը կնշվի 2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում:

Նախատեսվում են քննարկումներ, շրջայցեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր, մրցույթներ և այլ միջոցառումներ (օրակարգ):

Երիտասարդության միջազգային օրը կնշվի ոչ միայն 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաքում», այլև ՀՀ ամբողջ տարածքում (ծրագիր):

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին