Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի ՆԳ նախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայում արված լուսանկարի համար (լուսանկար)

10 Օգոստոս, 2022 16:58
Գերմանիայի ՆԳ նախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայում արված լուսանկարի համար (լուսանկար)

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը ներողություն է խնդրել հուլիսին Կիև կատարած իր այցի ընթացքում արված լուսանկարի համար։ Գրում է Spiegel-ը։

«Ես ափսոսում եմ լուսանկարի համար։ Իհարկե, դա տեղին չէր»,- ընդգծել է Ֆեզերը:

Լուսանկարում են աշխատանքի նախարար Հուբերտուս Հեյլը, Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուսենը և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Պաշտոնյաները, շամպայնով բաժակները ձեռքներին, կանգնած են դեսպանի նստավայրի պատշգամբում ու անհոգ ժպտում են:

Ֆեզերի խոսքով՝ Կիևն արդեն վերադարձել է բնականոն առօրյայի։

Դեսպանի նստավայրի պատշգամբից լուսանկարը սոցցանցերում վրդովված մեկնաբանությունների տեղիք է տվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին