Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ևս անոմալ շոգ է

10 Օգոստոս, 2022 14:42
ՌԴ-ում ևս անոմալ շոգ է

Վոլգոգրադի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարությունը բնակիչներին զգուշացրել է մինչև 42 աստիճան տաքության մասին:

ՌԴ ԱԻՆ-ի գլխավոր վարչությունից հայտնել են, որ Վոլգոգրադի մարզի բնակիչներին մինչև շաբաթվա վերջ սպասվում են մինչև 42 աստիճան տաքություն։ 

«2022 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում Վոլգոգրադում սպասվում է ուժեղ շոգ՝   40-42 աստիճան»:

Գերատեսչությունը հորդորում է հնարավորության դեպքում ամենաշոգ ժամերին (ժամը 12:00-ից 16:00-ն) դուրս չգալ, օդափոխել տարածքը, օգտագործել օդորակիչներ, կրել նաև բաց գույնի հագուստ, ավելի շատ ջուր և կոմպոտ խմել։

Ավելի վաղ կլիմայագետ Միխայիլ Յուլկինը կանխատեսել էր 40 աստիճան տաքության ալիք՝ Մոսկվայում՝ առաջիկա ամառային շրջաններին։ Նա նշել է, որ կլիմայի հետագա փոփոխության բոլոր սցենարները կապված են մարդու ազդեցության հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին