Կարևոր իրադարձություններ

Պուտինը ստացավ այն, ինչից խուսափում էր. Բայդեն

10 Օգոստոս, 2022 13:17
Պուտինը ստացավ այն, ինչից խուսափում էր. Բայդեն

Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է փաստաթղթեր, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է AFP-ն։

ԱՄՆ նախագահը նշել է, որ հյուսիսային Եվրոպայի երկու երկրները կդառնան «ուժեղ, հուսալի և շատ ընդունակ նոր դաշնակիցներ», որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում իրենց վրա կվերցնեն փոխադարձ պաշտպանության «սրբազան պարտավորությունը»։

Ըստ Բայդենի՝ Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ «կործանեց խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»՝ ներխուժելով Ուկրաինա։

«Պուտինը կարծում էր, որ կարող է մեզ պառակտել, փոխարենը, նա ստացավ այն, ինչից խուսափում էր», - ասել է ԱՄՆ նախագահը։



 

 

Լրահոս

Դիտել ավելին