Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում ելույթները չեղարկած Անի Լորակը համերգներ կունենա Եվրոպայում

10 Օգոստոս, 2022 12:49
Ռուսաստանում ելույթները չեղարկած Անի Լորակը համերգներ կունենա Եվրոպայում

43-ամյա ուկրաինացի երգչուհի Անի Լորակը համերգներ է հայտարարել Չեխիայի և Գերմանիայի քաղաքներում։ Այս մասին հայտնի է դարձել կատարողի պաշտոնական կայքում։

Հոկտեմբերից նոյեմբեր Լորակը ելույթ կունենա եվրոպական քաղաքներում՝ Լեմգո, Համբուրգ, Դորտմունդ, Օֆենբախ, Պրահայ, Նյուրնբերգ և այլն։ Մեկ տոմսի արժեքը տատանվում է 2000-10000 հազար ռուբլու սահմաններում:

Երգչուհին ծրագրել էր հյուրախաղեր Ռուսաստանում, որից հետո հայտարարեց երկրում ելույթների տեղափոխման մասին։ Հետագայում տոմսերի վաճառքի կայքից անհետացել է Ռուսաստանի Դաշնությունում համերգների մասին տեղեկությունները, շատ երկրպագուներ դժվարություններ են ունեցել տոմսերի գումարների վերադարձման հետ կապված։

Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից կատարողը դադարել է վարել սոցիալական ցանցերի իր էջերը, ինչպես նաև դուրս գալ հանրության լայն շրջանակ, բայց ամռան սկզբին նրան տեսել են  Ֆիլիպ Կիրկորովի որդու ծննդյան տոնակատարությանը: Դրանից հետո արտիստին հրավիրել են երևանյան հարսանիքի ելույթի։

Հուլիսին հարկային ծառայությունը սառեցրել է Անի Լորակի ընկերության հաշիվները և որոշել փակել այն։

Հայտնել են նաև այն մասին, որ Եվրոպա և ԱՄՆ մեծ մասշտաբով շրջագայություն է սպասվում։ Առաջին համերգը տեղի կունենա օգոստոսի 12-ին Տալլինում։

 

Լրահոս

Դիտել ավելին