Կարևոր իրադարձություններ

Միջպետական ճանապարհի երթևեկությունը խաթարվել է

10 Օգոստոս, 2022 11:51
Միջպետական ճանապարհի երթևեկությունը խաթարվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։

Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։

Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին