Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դռուժբա» ռեստորանի մոտ. հնչել է կրակոց

09 Օգոստոս, 2022 22:42
Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դռուժբա» ռեստորանի մոտ. հնչել է կրակոց

Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոց է հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում  և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11:00–ի սահմաններում Վարդենիս քաղաքի  «Դռուժբա» կոչվող չգործող ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերատիվ գժով տեղակալ Արա Այվազյանի գլխավորությամբ, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մանուկյանը և 62-ամյա Հովիկ Մուրադյանը նշված վայրում վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Մխիթար Ղազարյանի հետ, որի ընթացքում էլ Է. Մանուկյանը իր մոտ ապօրինի պահած ատրճանակից կրակոցներ է արձակել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին