Կարևոր իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ

09 Օգոստոս, 2022 21:19
Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆայել Պողոսյանը օգոստոսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա): Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

Արմեն Փամբուխչյանը և Ռաֆայել Պողոսյանը կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին:

 

Լրահոս

Դիտել ավելին