Կարևոր իրադարձություններ

Մեր ցանկությունն է ձեր օգնությամբ հասկանալ անկանխիկի հետ կապված բոլոր խնդիրները. Բ. Թունյան

09 Օգոստոս, 2022 19:14
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
Մեր ցանկությունն է ձեր օգնությամբ հասկանալ անկանխիկի հետ կապված բոլոր խնդիրները. Բ. Թունյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի բարեկամներ,

Ինչպես գիտեք, այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտան «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Օրենքի ընդունումից և հատկապես ուժի մեջ մտնելուց հետո բազում մտահոգություններ ենք ստացել տնտեսվարողներից և սպառողներից՝ տեխնիկական և բովանդակային բնույթի:
Գաղտնիք չէ, որ պրակտիկորեն անհնար է ի սկզբանե ընդունել անթերի օրենքներ: Որքան էլ նոր կարգավորումները նախապես քննարկվեն, դրանց հետ կապված ռիսկերի և խնդիրների մի զգալի մասը ի հայտ է գալիս դրանց գործարկման ընթացքում:
Մեր ցանկությունն է ձեր օգնությամբ հասկանալ անկանխիկի հետ կապված բոլոր խնդիրները և անհրաժեշտության դեպքում քննարկել դրանց լուծման, բացերը շտկելու և օրենքն ավելի լավը դարձնելու հնարավորությունները:
Ուստի խնդրում եմ, եթե ունեք մտահոգություներ, խնդիրներ, դիտարկումներ ու առաջարկներ, ուղարկեք դրանք իմ էլեկտրոնային հասցեին՝
Նամակի «subject» դաշտում նշեք «ԱՆԿԱՆԽԻԿ»:

Մենք կհավաքագրենք բոլոր խնդիրները, կքննարկենք դրանք ինչպես կառավարության, Կենտրոնական բանկի մեր գործընկերների, այնպես էլ բանկային համակարգի և իրական հատվածի բիզնեսի ներկայացուցիչների հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին