Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում (տեսանյութ)

09 Օգոստոս, 2022 19:07
Հրդեհ՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում (տեսանյութ)

Օգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Առինջ Բ թաղամասի, 2-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող «Աաս ինդուստրիրա» ՍՊԸ-ի ինքնակպչուն պաստառների արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է 18։23-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին