Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնում ԼՂ-ի շուրջ ռազմական գործողությունների կապակցությամբ

09 Օգոստոս, 2022 17:38
ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնում ԼՂ-ի շուրջ ռազմական գործողությունների կապակցությամբ

ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ առաքելության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանի հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ ռազմական գործողությունների, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:

Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ:

Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը»,- նշված է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ը կրկին պատրաստակամություն է հայտնել երկկողմ ձևաչափով գործակցել համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու և հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը նպաստելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին