Կարևոր իրադարձություններ

Հասարակ տղերքն ապացուցում են` հավաքական մտածողությունը ոչ մի վարկանիշ չի ճանաչում. Գոռ Աբարահմյան

09 Օգոստոս, 2022 17:14
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Հասարակ տղերքն ապացուցում են` հավաքական մտածողությունը ոչ մի վարկանիշ չի ճանաչում. Գոռ Աբարահմյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյբուքյան էջում գրել է.

«Հասարակ տղերքը, որոնց առանձին-առանձին անհատական վարկանիշը ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակում շատ բարձր չէ, ապացուցում են, որ հավաքական մտածողությունն ու վարքաբանությունը ոչ մի վարկանիշ ու ոչ մի սահման չի ճանաչում և նպատակասլացության, միավորվածության, նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել ֆանտաստիկ, աներևակայելի, անգամ առաջին հայացքից անհաղթահարելի թվացող բարձունքի:

Հասարակ տղերքը, որ համառորեն մեզ տալիս են փրկության, աշխարհում իբրև հավաքականություն, մեր գործոն լինելու բանաձևը, ու մենք համառորեն այն տեսնել չենք ցանկանում:

Հպարտ եմ, որ ազգս ներկայացնում են իրենք: Հպարտ եմ, որ իրենց ժամանակակիցն եմ:

Սա ոսկուն հավասար արծաթ էր և ես հաղթանակի համար նախ շնորհավորում եմ առաջին հերթին շախմատի մեր հավաքականի պատմություն կերտող տղերքին, հետո նաև մեզ՝ բոլորիս»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին