Կարևոր իրադարձություններ

Ցլերի մրցավազքում երկու մարդ է մահացել

09 Օգոստոս, 2022 16:18
Ցլերի մրցավազքում երկու մարդ է մահացել

Իսպանիայի Վալյադոլիդ նահանգում ցլերի մրցավազքի ժամանակ երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է տեղական «Norte de Castilla» թերթը։

Տոնակատարության ժամանակ ցուլը հարվածել է մասնակիցներից մեկի պարանոցին։

Բժիշկները չեն կարողացել փրկել մասնակցի կյանքը։

Ըստ տեղեկությունների՝ մահացածը զբոսաշրջիկ է եղել. եկել էր ամառը Վալյադոլիդում անցկացնելու։

Քաղաքապետ Գրեգորիո Բայոնը հաստատել է զբոսաշրջիկի մահը՝ միաժամանակ հայտարարելով ցլերի մրցավազքի հետագա ծրագրի չեղարկման մասին։

Եվս մեկ տղամարդ մահացել է սրտի կաթվածից։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին