Կարևոր իրադարձություններ

«Բայրաքթարի» գործարանի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները. Պեսկով

09 Օգոստոս, 2022 15:24
«Բայրաքթարի» գործարանի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարան ստեղծվի, ապա այն կհայտնվի ապառազմականացման տակ։ 

Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ թուրքական «Բայրաքթար» ընկերությունը Ուկրաինայում նույնանուն անօդաչու սարքերի արտադրության գործարան կկառուցի:

«Նման օբյեկտի ստեղծման փաստն ինքնին միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել ռազմական հատուկ գործողության նպատակից»,- ասել Է Պեսկովը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին