Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

09 Օգոստոս, 2022 14:36
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը
Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը՝ ներկայացնելով առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
 
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը և օգոստոսի 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև:
Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:
 
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-14-ը մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
 
Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օգոստոսի 13-ին և 14-ին կբարձրանա 4-5 աստիճանով։
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին