Կարևոր իրադարձություններ

Որքան օգնություն է ԱՄՆ-ն տրամադրել Ուկրաինային

09 Օգոստոս, 2022 12:39
Որքան օգնություն է ԱՄՆ-ն տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում։ Այս մասին հայտնել են Պենտագոնից:

Նշվում է, որ դա Վաշինգտոնի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է Կիևին:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և NASAMS շարժական զենիթային հրթիռային համալիրների համար զինամթերք, 1000 հակատանկային Javelin համալիրներ, այլ զենք ու զինամթերք:

Նոր փաթեթը հաշվի առնելով՝ Կիևին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 9,8 մլրդ դոլար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին