Կարևոր իրադարձություններ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ հարաբերական կայուն. ՊՆ խոսնակ

09 Օգոստոս, 2022 11:43
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ հարաբերական կայուն. ՊՆ խոսնակ

Արդեն 9-րդ օրն է`արցախաադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:  Սրան զուգահեռ լարվածություն է նկատվում նաև հայ-ադրբեջանական սահմանին:

«Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ հարաբերական կայուն»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ օրերին հակառակորդը կիրառել էր նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ունենք 2 զոհ, 19 վիրավոր։

Ն.Բ.

 

Լրահոս

Դիտել ավելին