Կարևոր իրադարձություններ

Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան. ԱՄՆ կոնգրեսական

09 Օգոստոս, 2022 11:55
Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի գործողություններին.

«Ես մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի համաձայնագիրը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- գրել է Սանչեսը։

 

Լրահոս

Դիտել ավելին