Կարևոր իրադարձություններ

Ուշիի վթարի հետևանքով 3 մարդ մահացել է

09 Օգոստոս, 2022 11:37
Ուշիի վթարի հետևանքով 3 մարդ մահացել է

Ինչես արդեն տեղեկացրել էինք, Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոբաքը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղում մահացել են, իսկ մեկ ուղևորը և բեռնատար ավտոբաքի վարորդը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած ուղևորին և 3 զոհերի դիերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին