Կարևոր իրադարձություններ

Ամերիկայի հայկական համագումարը նոր անդամներ ունի

09 Օգոստոս, 2022 11:26
Ամերիկայի հայկական համագումարը նոր անդամներ ունի

Մինչ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նշում է իր 50-ամյակը՝ կազմակերպությունը ուրախ է ողջունել իր խորհրդի ամենանոր անդամներին, ներառյալ՝ Վալինա Աղբաբյանին Կալիֆորնիայից, Փիթեր Միրիջանյանին Վաշինգտոն քաղաքից, Դեյվիդ Օնանյանին Տեխասից և Հերման Պուրուտյանին Մասաչուսեթսից:

«Մենք խանդավառությամբ ողջունում ենք մեր խորհրդի նոր անդամներին Համագումարի ընտանիքում և թիմում»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Մեր 50-ամյակի կապակցությամբ ու Հայաստանի և Արցախի ժողովրդի առջև ծառացած ներկա մարտահրավերների հետ կապված՝ շատ աշխատանք կա անելու, և մենք վստահ ենք, որ միասին կարող ենք ապահովել պայծառ ապագա»,-շարունակեցին համանախագահները:

Համագումարի ներկայիս ամբողջական Հոգաբարձուների խորհուրդի կազմի մեջ ընդգրկված են՝ համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը, նախագահ Քերոլին Մուգարը, գանձապետ Օսկար Թաթոսյանը, քարտուղար և գանձապետի տեղակալ Բիանկա Քադյան-Դոդովը, քարտուղարի տեղակալ Լիսա Գալուստյանը, ինչպես նաև՝ Վալինա Աղբաբյանը, Արամ Գավուրը, Ալեքս Կարապետյանը, Փիթեր Միրիջանյանը, Լու Էն Օհանյանը, Դեյվիդ Օնանյանը, Հերման Պուրուտյանը, Էնի Երեմյան Սփիրսը, Անի Սիմոնյան Թոթահը և Թալին Յակուբյանը ու պատվավոր անդամներ Ռոբերտ Կալուսդյանը և Ջոյս Ֆիլիբոսյան Սթայնը:

Խորհրդի ընտրություններից բացի, Համագումարը նաև այս տարի ավելի շուտ անցկացրեց իր հոգաբարձուների խորհրդի երկու տարին մեկ գումարվող նիստ՝ մինչ ապահովված էր քվորումը և քննարկվեցին կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը, ներառյալ՝ Վաշինգտոնում ու Հայաստանում և Արցախում զարգացումների վերանայումը:

Ժողովի ընթացքում հոգաբարձուները հաստատեցին Կանոնադրության մի շարք փոփոխություններ, ներառյալ՝ բյուջետային նոր ընթացակարգ, որը սահմանեց ավագ անդամների պաշտոնավարման ժամկետի սահմանափակումներ (երեք տարի անընդմեջ), Խորհրդի անդամների պաշտոնավարման սահմանափակումների վերահաստատում (երկու հաջորդական չորսամյա պաշտոնավարման ժամկետ՝ առնվազն մեկ տարվա ընդմիջումից հետո վերընտրվելու իրավունքով), 20 տարուց ավելի ծառայած ընտրված անձանց համար պատվավոր պաշտոնների սահմանում, Խորհրդի անդամների համար քվեարկության գործընթացի հաստատում, և առանձին Նվիրատվության հիմնադրամի ստեղծում, որտեղ ներկայացված կլինեն ցմահ հոգաբարձուները՝ ի թիվս այլ փոփոխությունների:

Հանդիպման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին Համագումարի նախկին անդամներին ու ընկերներին, ովքեր վերջերս կյանքից հեռացան: «Այս կանոնադրական փոփոխությունները արտացոլում են այն վստահությունը, որ մենք բոլորս ունենք Համագումարի հանդեպ՝ որպես կայացած հաստատություն, համայնքի լայն շերտերի մասնակցությամբ և հստակ առաքելությամբ՝ ապահովել հայկական հարցերի լավագույն հնարավոր պրոֆեսիոնալ ներկայացումը Վաշինգտոնում, անկուսակցական և երկկուսակցական հիմունքներով՝ միաժամանակ ընդունելով Միացյալ Նահանգներում հայկական կյանքի և կազմակերպությունների բազմակարծիք բնույթը»,-նշեցին համանախագահներ Բարսամյանն ու Գրիգորյանը:

 

«Մենք ողջունում ենք ավելի ու ավելի շատ մարդկանց մասնակցությունը, ներառյալ կառավարմանը պետական և ազգային մակարդակներում, և այս փոփոխություններն օգնում են հասնել այն տեսակի ներառմանը և լայնծավալ մասնակցությանը, մինչ մեր համայնքների մասին հոգ տանելու, ցեղասպանության կանխարգելման և ավելի ուժեղ ԱՄՆ-Հայաստան/Արցախ հարաբերություններ հաստատելու ճանապարհին ավելի շատ մարտահրավերների ենք բախբվում»,-եզրափակեցին նրանք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին