Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Մաղթում եմ Ձեզ արդյունավետ և արգասաբեր գործունեություն. Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին

09 Օգոստոս, 2022 11:12
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ և արգասաբեր գործունեություն. Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության նորընտիր վարչապետ Ահմադ Ալ-Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին:

Ուղերձում նշված է.

«Ձերդ Վսեմություն,

Քուվեյթի Պետության նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր գործունեություն։

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև առկա հարաբերություններն առավել խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք նոր որակ հաղորդել և էլ ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին