Կարևոր իրադարձություններ

Ուրիշի քարտից գումար է փոխանցել «Adjarabet.am»-ի հաշվին և կանխիկացրել. Արցախի ՆԳՆ

09 Օգոստոս, 2022 10:57
Ուրիշի քարտից գումար է փոխանցել «Adjarabet.am»-ի հաշվին և կանխիկացրել. Արցախի ՆԳՆ

Oգոստոսի 8-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը՝ համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։

Ըստ դիմողի, ս.թ. օգոստոսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։

Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին