Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է «Լոս Անջելեսի քաղաքապետի երիտասարդ դեսպաններ» ծրագրի շրջանակում Երևանում գտնվող ուսանողներին: Ծրագիրն իրականացվում է Լոս Անջելեսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Տարբեր մասնագիտություններ ընտրած օտարազգի երիտասարդների համար Հայաստան այցը հնարավորություն է` ծանոթանալու երկրի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի գործունեությանը։
Ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը համառոտ ներկայացրել է քաղաքի կառավարման ձևաչափը, ավագանու դերը, քաղաքի զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթ ծրագրերը:
Հանդիպումից հետո ծրագրի մասնակիցներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան: