Կարևոր իրադարձություններ

Նախագահը Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների նախագահների է նշանակել

08 Օգոստոս, 2022 23:08
Նախագահը Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների նախագահների է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել` Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների նախագահներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով` Մխիթար Պապոյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Հրամանագրում մասնավորապես ասված է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-242 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»։

 

Լրահոս

Դիտել ավելին