Կարևոր իրադարձություններ

Երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել հրշեջ-փրկարարներ

08 Օգոստոս, 2022 22:15
Երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել հրշեջ-փրկարարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 բազմաբնակարանային (17 հարկանի) շենքում առաջացած հրդեհի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Լալայանի կողմից վարույթ է նախաձեռնվել:

Աղբյուրի հաղորդմամբ, հրդեհի հետևանքով ժամը 13:10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը նշված շենքից  «այրման  արգասիքների թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 39-ամյա  Ռեզա Թ.-ին, 37-ամյա  Արին Ղ.-ին և 35-ամյա Շիրին Ա.-ին:

Կարճ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից  հայտնել են նաև որ շտապօգնության թիվ 11 խումբը իրենց մոտ է տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Ժիրայր Գ.-ին  և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Սամվել Դ.-ին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին